News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, 104 կողմ, դեմ 4, 1 ձեռնպահ ձայներով ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից օրենքների փաթեթը:

Օրինագիծն առաջարկում է հրապարակել քվեարկածների ցուցակները, որպեսզի բացառի կասկածները, թե օգտագործվել են քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների ձայները։ Այդ ցուցակները տեղամասային ընտրական հանձնաժողովներից կփոխանցվեն  ընտրատարածքային հանձնաժողովներին, իսկ դրանք էլ հաջորդ օրը ժամը 12։00–ից սկսած՝  24 ժամվա ընթացքում պետք է սքանավորեն եւ հրապարակվեն ԿԸՀ կայքի առանձին բաժնում։ Դրանցից յուրաքանչյուրին կկցվեն տեղամասերի եւ ընտրական տարածքի համարները։

Առաջարկվում է բոլոր ընտրատեղամասերում մշտական նկարահանում իրականացնել եւ հեռարձակել օնլայն ռեժիմով։ Նկարահանման եւ տեսանյութերի փոխանցման ու պահպանման կարգը կմշակի հանձնաժողովը, որում իշխանությունը չի ունենա վճռորոշ ձայն։ Այդ նույն հանձնաժողովը կընտրի նկարահանող կազմակերպությանը։

Առաջարկվում է քրեական պատիժ սահմանել ուրիշի փոխարեն քվեարկելու համար՝ 2-5 տարի ազատազրկում։ Պատժել նաեւ նման խախտման մեջ սուտ մատնության համար, եթե անգամ հայտարարողը սխալ հաղորդում է տվել ոչ դիտավորյալ։ Դա ընդդիմադիր ուժերի կողմից առաջ բերեց կտրուկ բացասական վերաբերմունք, որոնք պահանջեցին փոխել այդ դրույթը մինչեւ 2-րդ ընթերցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ