Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը բավարար է, սակայն, դուրս գրման մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ին տեղեկացրին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից՝ նշելով, որ 20-ամյա երիտասարդը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքների պատճառով դեռ գիտակցության չի եկել:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության բաժանմունքում են նաեւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանն ու Վարսեր գյուղի մեկ այլ բնակչուհի Շահանե Ս.-ն:
Վարորդն ունի ողնաշարի վնասվածք, նա բուժումը կշարունակի հիվանդանոցում, իսկ Շահանեի վիճակն արդեն լավ է, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհիՀռիփսիմե Գասպարյանը:
Նշենք, որ մահացած աղջկան այսօր հողին կհանձնեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: