ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ հետախուզության ղեկավար է նշանակել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվել է գերմանական հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Արնդտ Ֆրայտագ ֆոն Լորինգհոֆենը:
Նրա խնդիրների մեջ է մտնում «Ռուսաստանի ռազմական սպառազինության մեծացման» վերաբերյալ հետախուզական տեղեկությունների փոխանակման բարելավումը, ինչպես նաեւ ռազմական եւ քաղաքացիական հետախուզության վերահսկումը:
Վաշինգթոնում ցանկանում էին, որ այդ պաշտոնը ամերիկացի զբաղեցներ, սակայն ներկայումս Սթոլթենբերգի տեղակալը եւ մյուս օգնականները ԱՄՆ-ի քաղաքացիներ են, նշել է պարբերականը: