News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններում դեռ կան զգայուն հարցեր, որոնց շուրջ դեռեւս չկա համաձայնություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ներկայացնելով Հայաստանում այսօր մեկնարկած «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը:

«Այս օրերին ՀՀ-ում կազմակերպում ենք առեւտրի ոլորտում բանակցությունների 4-րդ փուլը։ Ընթացքը շատ դրական եւ կառուցողական է։ Վերջին ամիսներին եկել ենք շատ հարցերում ընդհանուր համաձայնության։ Կան հարցեր, որոնք նեղ մասնագիտական են եւ դեռ բանակցությունները գնում են։ Այո, կան զգայուն հարցեր, որոնց շուրջ եւս հույս ունեմ կգանք ընդհանուր հայտարարի։ Քննարկում ենք ապրանքների առեւտրին առնչվող, մաքսային հարցեր, առեւտրի տեխնիկական խոչընդոտները, սերտիֆիկացիան, տեխնիկական կանոնակարգումը, մտավոր սեփականության պաշտպանությանը, պետական գնումներին, պետական մասնակցությամբ ընկերություններին, ծառայությունների առեւտրին, մրցակցությանը վերաբերող հարցեր եւ այլն»,-ընդգծեց Մելքոնյանը:

Նա հույս հայտնեց, որ հնարավոր կլինի սկսել բանակցությունները նաեւ ներդրումների մասով»:

Ինչ վերաբերում է ժամկետներին, փոխնախարարն ասաց, որ շատ ավելի կարեւոր է համաձայնագրի բովանդակությունը. «Այն բավական ծավալուն է, մեծ թվով ոլորտների է առնչվում։ Սա չի նշանակում, որ ժամկետները երկրորդական են, ունենք լավ ընթացք եւ հուսով եմ, տեսանելի ապագայում կբերենք տրամաբանական ավարտի»: Գարեգին Մելքոնյանն ընդգծեց, որ այս պահին դժվար է ժամկետներ նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ