News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքացի Յըլմազ Բեշիրի առողջական վիճակը բավարար է եւ նա առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբուժության բաժանմունքից, ուր եւ այժմ գտնվում է Թուրքիայի քաղաքացին:

 «Նա ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք` սալջարդ է ստացել եւ այժմ բուժման կուրս է անցնում` հակաբիոտիկներ է ընդունում: Ոտքը վիրահատելու կարիք չի եղել»,-հայտնեցին միկրովիրաբուժության բաժանմունքից: Այստեղ նշեցին նաեւ, որ հիվանդը քայլելու հետ կապված խնդիրների չի ունենա:

Նշենք, որ 47-ամյա Յըլմազ Բեշիրը «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել «Սուրմալու» տոնավաճառի դիմաց գտնվող «Գոռվետկայի» հարակից տարածքից: «Վոլվո» մակնիշի 31 AD 308 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի անիվը փոխելու ժամանակ ամբարձիչը (դոմկրատ) դուրս էր եկել  մեքենայի տակից եւ մեքենան ընկել էր նրա ոտքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ