News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Քաղաքական իրավիճակը տխուր է եւ ամեն ինչ դեպի վատն է ընթանում: Այս մասին, այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հավելելով, որ մենաշնորհը լավ չէ քաղաքականության մեջ, այնինչ իշխանության է գալիս նույն կլանը:

«Ոչ ոքի չեն թողնում գալ խորհրդարան, շրջապատում են իրենց դավաճաններով եւ դրանով մխիթարվում: Ասում են, տեսեք, երեկ ընդդիմադիր էր, այսօր մեր կողքին է, ուրեմն մենք լավն ենք: Բայց չեն ասում, որ իրենք են ծնել նրանց: Կոմունիստներից են սովորել եւ ոչինչ չի փոխվել: Ասում են, թե կենսաթոշակներն ավելացել են 12 տոկոսով, այնինչ ընդամենը 2200 դրամով է ավելացել: Բայց նախընտրում են տոկոսով ասել, որովհետեւ հակառակ դեպքում ծիծաղելի կլինի իրենց համար»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Նա հայտարարեց, որ իր թեկնածությունն առաջադրելու է մեծամասնական ընտրակարգով, քանի որ համամասնականով գողանում են իրենց ձայները: Կարապետիչը որոշել է իր թեկնածությունն առաջադրել Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում: Նա նշեց, որ լավ կլիներ, որ իր հետ առաջադրվեին Հովիկ Աբրահամյանը, նրա եղբայրը, Ալիկ Սարգսյանը եւ ցավ հայտնեց, որ նրանք ցուցակներով են առաջադրվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ