News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ հերթական հայցադիմումն է ներկայացվել: Բագրատյանին այս անգամ դատի է տվել ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀԱԿ նախկին անդամ Մանե Հակոբյանը՝ իր հեղինակային իրավունքները խախտելու համար: «Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին Մանե Հակոբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը Բագրատյանը գողացել է իրենից: «Հրանտ Բագրատյանն իմ ծրագրին ավելացրել է երկու հիմար կետեր եւ  իրեն է վերագրում այն: Հրանտ Բագրատյանն անգամ մեկ ստորակետի ներդրում չունի այդ ծրագրի մեջ, նրա ներդրումը միայն իր անունն է, որը գրել է ծրագրի սկզբում»,- հայտարարել էր Հակոբյանը։

Այնուհետեւ վերջինիս արձագանքել էր Բագրատյանը: «Այո, ինձ պետք է մեղադրել գրագողության մեջ, որ համաշխարհային գիտության նվաճումները վերցրել եմ: Մանե Հակոբյանի գրագրությունն ունեմ, որտեղ նա զեկուցում է, որ ձեր հանձնարարությամբ թարգմանեցի ծրագրերը... Ես նրան չեմ ճանաչել։ Եվ ես ձեզ ցույց կտամ թուղթ՝ դրանից տարիուկես առաջ գրած, էդ ծրագրերը` ուղղված ուկրաինական կառավարությանը»,-ասել էր Բագրատյանը:

Այնուամենայնիվ Մանե Հակոբյանը որոշել է դատական կարգով ապացուցել իր իրավացիությունը: Այս գործով առաջին նիստը կկայանա ապրիլի 13-ին: Ընդ որում՝ այժմ այդ դատարանում, նույն դատավորի վարույթում երկու գործ կա՝ ընդդեմ Բագրատյանի: Մյուսը փաստաբան Արթուր Գրիգորյանի դիմումն է, որին օրերս Փաստաբանների պալատը պատժեց հենց Բագրատյանի դիմումի հիման վրա՝ նկատողություն հայտարարելով: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ այս ամենի ետեւում կանգնած է գործող վարչապետը»,- գրում է «Հրապարակը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ