News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կրոնական ծայրահեղականները հանդես են եկել սպառնալիքներով` «Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթի մասնակիցների հասցեին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով իսլամական կայքերից մեկը:

Տեղադրվել է հայտարարություն, որի հեղինակը (ոմն Մուսլիմ) «Եվրատեսիլն» անվանում է «դաժան երազ բոլոր մահմեդականների համար»: Նա ընդգծել է, որ մրցույթի մասնակիցները, որոնք որակվում են որպես «շեյթանի ուժեր», «անամոթներ» եւ «աշխարհի նույնասեռականներ», հարձակման են ենթարկվելու:

Նշվում է նաեւ, որ ադրբեջանական մոջահեդները իրենց վրա են վերցրել` հանրապետության քաղաքներում ահաբեկչություն կատարելու պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ