News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Զինված խռովություն է սկսվել արեւմտաաֆրիկյան Գվինեա-Բիսաու պետությունում` նախագահական ընտրությունների երկրորդ փուլից կարճ ժամանակ առաջ: Զինյալները վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի մեծ մասը, ազգային ռադիոն, ինչպես նաեւ զբաղեցրել են իշխող կուսակցության` Գվինե-Բիսաուի եւ Կաբո-Վերդեի անկախության աֆրիկյան կուսակցության շտաբ գրասենյակը:

Վարչապետի նստավայրը զավթելու փորձն ավարտվել է անհաջողությամբ, հաղորդում է «Ռիդուս»-ը:

Խռովությունից ժամեր առաջ նախագահի թեկնածուներից մեկը` Կումբա Յալան կոչ է արել բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը` բազմաթիվ խախտումների պատճառով: Պետության ներկայիս ղեկավարը, վարչապետ Գոմեշ Ժունիորը հավաքել է ձայների մոտ 49 տոկոսը, իսկ Կումբա Յալան` 23 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ