News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային հատվածում երկու երկրների իրավապահները լայնամասշտաբ գործողություններ են իրականացնում`  «Սահման» անվանումով:

Ադրբեջանի ՆԳՆ-ում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են, որ մեկ շաբաթ շարունակվելիք  գործողության հիմնական նպատակը ահաբեկչական կազմակերպությունների  եւ միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների վնասազերծումն է, զինամթերքների, պայթուցիկ նյութերի եւ թմրամիջոցների  տեղափոխման եւ ձեռքբերման ֆինանսական եւ տեխնիկական օգնության աղբյուրների բացահայտումը, այլ  ապօրինի գործողությունների կանխարգելումը:

Ադրբեջանի տարածքում գործողությունն ընդգրկում է  10 շրջաններ երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում: Ինչպես հայտնել են  գերատեսչությունում, դա ավանդական միջոց է, որը կիրառվում է ամեն տարի` ավելի քան 12 տարի շարունակ: Նախորդ տարի ադրբեջանական սահմանում ձերբակալվել էին 80 անձինք, որոնք նախկինում հետախուզման մեջ էին, ընդ որում 50-ը` Ադրբեջանում, 30-ը` Ռուսաստանում,  առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Ավելի վաղ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ՆԳՆ-ները մասնագիտացված աշխատանքային խումբ էին ստեղծել  երկու երկրների սահմանային տարածքներում  ոստիկանության մարմինների փոխգործակցության համաձայնեցման եւ համակարգման համար: Ներկա գործողությունն անցկացվում է երկու երկրների ՆԳՆ-ների համատեղ միջոցառումների ծրագրին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ