News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աշխարհում ոչ մի ընտրակարգ կատարյալ չէ, որովհետեւ կատարյալ չեն մարդիկ: Այսօր` ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանում Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) առաքելության ղեկավար Մայքլ Գետտոն:

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին IFES-ը աջակցում է քաղաքացիական սեկտորին եւ պետական կառույցներին, այդ թվում ԿԸՀ-ին եւ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությանը:

Հարցին, թե այդ կառույցների հետ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է փաստը, որ մի կողմից ՀՀ բնակչության թիվը պակասել է, մյուս կողմից ընտրողների թիվն ավելացել է, Գետտոն նախընտրել է չմեկնաբանել հարցը: Նա չի մեկնաբանել նաեւ թեկնածուների միջեւ բանավեճերի մասին հարցը:

«Այդ հարցը ավելի լավ է թողնել նրանց, ովքեր ավելի լավ ծանոթ են իրավիճակին»,-հայտարարել է նա, կենտրոնանալով ընտրական գործընթացի տեխնիկական կողմի վրա, ավելի կոնկրետ, ընտրական գործընթացի մասնակիցների համար դասընթացների վրա:

«Ընտրությունների նախապատրաստամն գործընթացը մշտական է: Մենք բոլորս մեր ոլորտներում ցանկանում ենք լինել ավելի փորձառու եւ տեղեկացված: Այդպես է նաեւ ընտրություններում: Նոր օրենսդրության ուսուցումը, ընտրատեղամասերում աշխատանքի մեթոդները, միջազգային փորձի իմացությունը միշտ էլ անհրաժեշտ է:

Ինչ վերաբերում է ընտրություններից սպասումներին, ես կնախընտրեմ ձեռնպահ մնալ ցանկացած կանխատեսումից: Այդուհանդերձ, ես ուրախ եմ ներկա լինել հայաստանյան ընտրություններին եւ մեր աշխատանքը կշարունակվի նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո»,-ասել է փորձագետը:

IFES-ի առաքելությունը ընտրությունների օրը` մայիսի 6-ին, մոնիտորինգ է անցկացնելու ընտրատեղամասերում:

Հիշեցնենք, որ IFES-ը Հայաստանում աշխատում է 1995-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ