News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին տեղացիները որպես աղբանոց են օգտագործում։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Յենիփընարի բնակիչներից Ալի Ուչարը, նշելով, թե խիստ անհանգստացած է , որ ավերված եկեղեցու քարերը գյուղացիները տանում են եւ օգտագործում ախոռներում, շեշտել է, թե այս ամենը ցույց  է տալիս, թե բնակչությունն ինչպես է գնահատում պատմական արժեքները։ Ուչարը պնդել է, թե եկեղեցու 8 սյուններից կանգուն են մնացել միայն 4-ը։

Բաթմանի համալսարանի ռեկտոր Աբդուլսելամ Ուլուչամը նշել է, թե Բաթմանի նահանգապետարանի աջակցությամբ առաջիկայում նախագիծ է իրականացվելու, որի շրջանակներում գրանցվելու են նահանգում գտնվող պատմական արժեքներն անկախ նրանից, թե դրանք ինչ կրոնական պատկանելություն ունեն։ Ռեկտորն ասել է, թե գրանցված պատմական հուշարձանները կվերականգնվեն եւ կներկայացվեն տուրիզմի նպատակներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ