News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, կարգադրել է հստակ հաշվարկել ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալների թիվը եւ չի բացառել որոշ փաստաթղթերի տրամադրման պարզեցումը: Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը կոչ է անելու ԱՊՀ երկրներին պայքարել այդ երեւույթի դեմ:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ մինչ օրս Ռուսաստանի ոչ մի պետական կառույց տեղեկատվություն չունի ապօրինի ներգաղթյալների թվի մասին: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակեցնել, թե պետությունը որքանով օտարերկրյա աշխատուժի կարիք ունի: Այդ կապակցությամբ բացառված չէ որոշ փաստաթղթերի ստացման պարզեցումը:

Նա նշել է, որ ԱՊՀ երկրների հետ միասին պետք է լուծել հարցեր` «կապված ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, տարհանման եւ տարհանված քաղաքացիների ընդունման, միգրացիոն օրենսդրության նույնականացման հետ», -հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մեր ոչ բոլոր հարեւաններն են, որ հաճուքով համագործակցում են այս ոլորտում, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է նրանց դրդենք: Ինչպե՞ս: Բարոյապես եւ այլ լծակներով, որոնք մեր երկիրն ունի», - ընդգծել է Մեդվեդեւը, հավելելով, որ Ռուսաստանը «մնում է գրավիչ` հսկայական թվով մարդկանց աշխատելու համար, նրանք պետք է իրենց մարդավայել պահեն եւ մարդավայել ապրեն»:

Նր խոսքով, պայքարն ապօրինի ներգաղթի դեմ պիտի լինի շատ ավելի վճռական: Ռուսաստանում առկա են մեծ թվով արտասհմանցիներ` անորոշ իրավական կարգավիճակով, «նրանցից ոչ ոք հարկեր չի վճարում, նրանք գտնվում են պետության վերահսկողության տիրույթից դուրս, ընկնում են կյանքի հատակը, համալրում քրեական կառույցերի շարքերը», - ընդգել է Ռուսաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ