News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 9, վիրավորվել 28 մարդ: Նման տվյալներ է հայտնում Սիրիայի հեռուստատեսությունը: Հիշեցնենք, որ առավոտյան հաղորդվում էր Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունի մասին, բայց այդ մասին տեղեկատվությունը շատ հակասական էր:

Սիրիայի «Սուրիա» հեռուստաալիքի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Զեյն ալ-Աբեդին մզկիթի մոտ: Պայթյունի վայրում հայտնաբերվել են երկու մարմինների կտորներ»,ասված է հաղորդագրությունում: Զոհերի թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ` իրավապահներ:

Մեկ այլ սիրիական հեռուստաալիք` «Ալ-Ահբարիան» հաղորդում է, որ դեպքի վայրում աշխատող իրենց նկարահանման խմբի ուղղությամբ անհայտ անձինք կրակոցներ են արձակել:

Իր հերթին, «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ մահապարտը պայթեցրել է ավտոբուսը, որում իրավապահներ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ