News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կիեւում, ապրիլի 29-ին, ակցիա է տեղի ունեցել` ի պաշտպանություն ռուսական Pussy Riot փանք խմբի: Ակցիան կայացել է աղմկոտ կառնավալի տեսքով` «Մահ բանտին, ազատություն` բողոքին» կարգախոսով, հաղորդում է «Սեգոդյան»:

Pussy Riot խմբի ելույթը Քրիստոս փրկչի տաճարում տեղի  ունեցել փետրվարի 21-ին: Աղջիկները կատարել են «Աստվածամայր, Պուտինին քշիր» երգը, որից հետո արտաքսվել են տաճարից: Ավելի ուշ խմբի երեք անդամներ կալանավորվել են, նրանց մեղադրել են խուլիգանության մեջ:

Մոսկվայի եւ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը փանք խմբի ակցիան «սրբապղծություն» է անվանել:
Աղջիկներին սպառնում է 7 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ