News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյուղնախարարությունը զբաղվում է ամեն ինչով, բացի գյուղատնտեսությունից: Նման հայտարարությամբ այսօր` մայիսի 1-ին հանդես եկավ ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Տեսնում ենք ղեկավարի, որ առաջ է գնում, ժողովրդի վստահությունն է ներշնչում, բայց իր հետեւից տեսնում ենք մի մարդու, անմիջապես հետեւից քայլում է, որ 3-4 կուսակցության անդամ է եղել, պետական տարբեր պաշտոններ է ունեցել, հիմա էլ այդ կուսակցություն է սողոսկել»,- ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասին նման կարծիք հայտնեց Հ. Բերբերյանը:

Նշենք, որ Ս. Կարապետյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, սակայն ըստ Հ. Բերբերյանի` գյուղերում «Օրինաց երկիրը» շատ ձայն չի հավաքի:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ քաղաքական կուսակցությունները նախընտրական շրջանում պետք է հայտարարեն գյուղատնտեսության նախարարի իրենց թեկնածուի անունը, սակայն միայն հանրապետական կուսակցությունն է դա հստակեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ