News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

Մոսկվան չի բացառում, որ կարող է որոշում կայացնել եվրոական հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին` «ՀՀՊ համակարգի ապակայունացնող բնույթի պատճառով»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը, Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

Մակարովը հայտարարել է, որ որոշումը կայացվելու է «իրավիճակի սրման դեպքում»:

«Այսօր, երբ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն դեռ չեն հատել շրջադարձային կետը` ՀՀՊ հարցում երկխոսության մեջ, կարեւոր է չսխալվել այլընտրանքի հարցում»,- ասել է Մակարովը:

Նրա խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ների տեխնիկական բնութագրերը, այլ միայն մեկ պայման է առաջադրում` ՀՀՊ կրակային միջոցների հնարավորությունները չպետք է հատվեն Ռուսաստանի տարածքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ