News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` իրենց ներկայացուցչի վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքով` երեկ` մայիսի 3-ին` կեսօրից հետո, Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/19  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանին ինչ-որ մարդիկ հրավիրել են ավտոմեքենայի մեջ խոսելու, առաջարկել են աշխատել Հանրապետական կուսակցության համար` նշելով, որ ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդիկ կարող են որոշակի գործողություններ ծավալել, որի վրա եթե հանձնաժողովի նախագահը աչք փակի՝  իր համար հետո «լավ կլինի, գոհ կմնա»:

Հայկ Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը, հետո` սկսել են վիրավորել, սպառնալ, նա փորձել է սաստել, բայց վերջիվերջո բանը հասել է նրան, որ ծեծի են ենթարկել: «Մարմնական վնասվածքներ են հասցրել, դատաբժշկական ուղեգիր է տրվել Հայկ Գրիգորյանին»,- նշեց մամուլի խոսնակը:

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով` ոստիկանությունն այժմ հետաքննում է գործը, նյութեր է նախապատրաստում քրեական գործ հարուցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ