News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Medicare սխեմայով գումարներ լվանալու համար ԱՄՆ-ում հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել Սահակ Թումանյանը:

Վերջինս իր կնոջ հետ ապօրինի է բնակվել ԱՄՆ-ում, այն դեպքում, երբ նրանց երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են:

Ժամկետը կրելուց հետո, նա, ըստ ամենայնի, կվտարվի երկրից: Նա նաեւ պետք է 309 հազար դալարի չափով տուգանք վճարի:

Թումանյանն ու իր կինը դատարանի առջեւ էին կանգնել անցած տարի օգոստոսին: Թումանյանն իրեն մեղավոր էր ճանաչել փողերի լվացման եւ դավադրության մեջ, ինչի արդյունքում կառավարությունը հանել էր նրա կնոջ վրայից մեղադրանքը եւ դատարանին խնդրել ավելի մեղմ վճիռ կայացնել, հաղորդում է  Florida Times-Union-ը:

Խարդախությունների Medicare սխեմային նրա մասնակցությունը կայացել է նրանում, որ կեղծ ապահովագրության համար գումարները վերցրել է եւ դրանք փոխանցել մի քանի կեղծ ընկերությունների:

Նշենք, որ 2012 թ. սխեմայի մասնակիցներից մեկը` Արթուր Մանասարյանը  դատապարտվել էր 14 տարվա ազատազրման եւ պարտավորվել վճարել 1,8 մլն դոլարի չափով տուգանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ