News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում` մայիսի 19-ին, շրջանների զգալի մասում` 20-23-ը, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` քամին հարավ-արեւելյան հատվածում կլինի 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ից 22-ը կնվազի 2-4 աստիճանով:

Երեւանում մայիսի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է: Մայիսի 20-23-ը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայիսի 19-ի ցերեկը Երեւանում +29 +31 աստիճան կլինի, երեկոյան` +26 +28, մայիսի 20-ի գիշերը` +13 +15, ցերեկը` +29 +31:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ