News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում մայիսի 12-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած բժիշկների վիճակը բավարար է: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանն ասաց, որ 34-ամյա Միքայել Ադամյանին եւ ուղեւոր` 41-ամյա Արա Անանյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Երկու օր առաջ Արա Անանյանը դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, հիմա վերականգնողական բուժման մեջ է: Ինչ վերաբերում է 34-ամյա Միքայել Ադամյանին, երեկ վիրահատվել է, վիճակը բավարար է եւ հաջորդ շաբաթ նա նույնպես դուրս կգրվի հիվանդանոցից»,-ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մայիսի 12-ին ժամը 20:30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ-ԼոռիԲերդ ավտոճանապարհին «Հունդայի» մակնիշի  93 NV 999 համարանիշով ավտոմեքենան, ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլխիվայր շրջվել:  Վթարի ժամանակ մեքենայում եղել են 5 հոգի:

Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, այնտեղ հավաքվածները մեքենայից դուրս են բերել վիրավորներին` վարորդ, 34-ամյա Միքայել Ադամյանին եւ ուղեւոր, 41-ամյա Արա Անանյանին ու տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն, այնուհետ արդեն Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն:

Այնուհետ արդեն Լոռիի մարզային փրկարարները մեքենայից դուրս են բերել ուղեւորներ Դավիթ Գասպարյանի, Արթուր Ալավերդյանի եւ Դավիթ Փիրումյանի դիերը ու հանձնել շտապօգնության մեքենային: Դավիթ Գասպարյանը Զորի Բալայանի փեսան է:

Դեպքի առթիվ Լոռիի մարզի Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասով, (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մարդ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ