News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել մայիսի 22-ին Բաքվում կայացած «Եվրատեսիլ-2012» երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, չի ցուցադրի նաեւ մայիսի 24-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նշեց, որ մայիսի 26-ին Հանրային հեռուստաընկերությունը երեւի ցույց կտա եզրափակիչ փուլը:

Հարցին, թե կիսաեզրափակիչ փուլերը ցույց չտալով` խնդիրներ չենք ունենա` Եվրոպական հեռարձակողների միության հետ, մասնավորապես` նորից տուգանքների չենք արժանանա, ապա նա նշեց, որ ոչ, դա ոչ մի բանի վրա չի ազդում:

Հիշեցնենք, փտրվարի վերջին մի խումբ հայաստանյան երգիչ-երգչուհիներ դիմել էին հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով մասնակից չուղարկել մի երկիր, որը հայտնի է հայերի դեմ կատարած ջարդերով: Հայաստանը հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին եւ այդ մասին ժամանակին չէր հայտնել Եվրոպական հեռարձակողների միությանը, ինչի հետեւանքով էլ արժանացել էր տուգանքի:

«Եվրատեսիլի» ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յաարմո Սիյմը, NEWS.am-ի թղթակցի հարցման, հայտնել է մասնակցությունից հրաժարվելու համար Հայաստանը պիտի մուծի մասնակցության վճարի 50%-ը, ինչպես նաեւ մասնակցության վճարը: «Հիմք չկա Հայաստանին արգելելու մասնակցել գալիք տարվա մրցույթին, եթե Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի փառատոնը, վճարվի տուգանքը, եւ պահպանվեն եկող տավա մրցույթի կանոնները»,- ասված է հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ