News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում մայիսի 20-30 տեղի է ունեցել հայկական ծագում ունեցող միջազգային 4-րդ «Միսս 7 մայրցամաք»  գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր 20 երկիր (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի կազմակերպիչ, Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը

Նա տեղեկացրեց, որ միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 28-ին, դրան հրավիրվել էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, միջազգային մրցույթների ղեկավարներ, տարբեր տարիներին հաղթող ճանաչված աղջիկներ եւ այլք:

Այսպես, «Միսս 7 մայրցամաքում» հաղթող է ճանաչվել «Միսս Թաթարաստանը», 2-րդ հորիզոնականը գրավեց Թուրքիայի ներկայացուցիչը: Ի դեպ, 5 տարի շարունակ կազմակերպվող այս մրցույթում առաջին անգամ Թուրքիայի ներկայացուցիչը մտավ թոփի մեջ:

3-րդ հորիզոնականը գրավեց Ղազախստանի, 4-րդը` Պորտուգալիայի եւ 5-րդը` Լիտվայի ներկայացուցիչը, ով նաեւ արժանացավ NEW YORK MODA-ի մրցանակին: Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցնողներին տրվել է հանգստի ուղագիր, զանազան նվերներ եւ այլն: «Միսս Բիկինի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Պորտուգալիան ներկայացնող աղջիկը, «Միսս տաղանդում»` Ղրղըզստանի ներկայացուցիչը, իսկ Հայաստանը ներկայացնող 23-ամյա Անի Ջառահյանը, ով մասնակցել էր նաեւ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի գեղեցկության միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացավ «Միսս համերաշխություն» մրցանակին: Ի դեպ, դա միակ մրցանակն էր, որին ընտրում էին մյուս մրցակից աղջիկները:

Անի Ջառահյանը կներկայացնի Հայաստանը Մալայզիայում տեղի ունենալիք «Միսս տուրիզմ ինտերնացիոնալին»:
Նշենք, որ մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվեց NEW YORK MODA թանկարժեք մորթեղենի եւ կաշվե իրերի ցուցադրություն, ինչպես նաեւ սփյուռքահայ դիզայներ Գեւորգ Շադոյանի հայկական տարազների ցուցադրությունը հայկական երաժշտության ներքո:

Նշենք, որ  Անի Ջառահյանը  շատ լավ պարում է, ունի 1,75 սմ հասակ, 88/64/90 տվյալներ:

Հիշեցնենք, որ «Միսս 7 մայրացամաքը  առաջին անգամ կազմակերպվել է 2009թ Հայաստանում, որտեղ հաղթող է Մարիկա Թունյանը: Մրցույթը հիմնադիրը Աշոտ Խաչատրյանն է, ով ամեն տարի տարբեր երկրներում է  անցկացնում «Միսս 7 մայրցամաքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ