News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, մայիսի 31-ին, ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարի եւ բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` նշելով, որ Սփյուռքի հետ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը կենսական նշանակությույն ունեն մեր հանրապետության զարգացման գործում: 

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ