News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր` հունիսի 5-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին եւ անդրադարձել վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներին:

Նախարարը նշել է, որ 2011-ին հաջողվել է ոլորտում ապահովել երկնիշ աճ, եւ այդ միտումը կշարունակվի նաեւ այս տարի:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ ինտենսիվ հանդիպումներին ու քննարկումներին նոր լիցք կհաղորդի սեպտեմբերին համատեղ ուժերով  կազմակերպվելիք գյուղատնտեսական սեմինարը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ԵՄ TAEIX գործիքի օժանդակությամբ կազմակերպել այս կոնֆերանսը, որը կտա մի շարք կարեւոր հարցերի պատասխանները: Սա կլինի առաջին գործնական քայլը,որին կհաջորդի կոնկրետ ոլորտներում համագործակցությունը», - հանդիպման ընթացքում նշել է Սերգո Կարապետյանը` հատկապես մատնանշելով արտահանման ոլորտի խթանման անհրաժեշտությունը:

«Ներքին շուկայի պահանջարկը, հատկապես բանջարեղենի եւ պտղի առումով, կարողանում ենք բավարարել: Այսօր ձգտում ենք ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված գյուղանտեսական արտադրանքի արտահանումը մեծացնել ռուսական եւ եվրոպական շուկաներում», - հավելել է նա` նշելով, որ Ֆրանսիա եւս վերամշակված արտադարքն է արտահանվում, սակայն առկա ծավալները մեծացնելու անհրաժեշտություն կա:

«Անցյալ տարի, օրինակ, կարողացանք արտահանել զգալի քանակությամբ ծիրան եւ խաղող:Այս տարի այդ ծավալները էականորեն կմեծացվեն:Այն կազմակերպությունները` այդ թվում ֆրանսիական, որոնք կցանկանան իրականացնել արտահանում, կստանան մեր աջակցությունը:ՀՀ կառավարությունն այս առումով սահմանել է զգալի արտոնություններ` դյուրացնելով արտահանման գործընթացը», - ընդդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի գործունեությանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերում` նշելով, որ մինչ այս հանդիպել է Ֆրանսիայի մեծածախ առեւտրի շուկայի` Ռենջիսի ներկայացուցիչների հետ:

«Նրանք հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսական մթերքներով` մասնավորապես  բանջարեղենի եւ մրգի արտահանմամբ: Հավանաբար շուտով կմեկնարկի այդ գործընթացը: Գյուղատնտեսության ոլորտով զբաղվող փաստաբանական ընկերության ղեկավար Ֆաննի Մարի Բրիզդեի այցելությունը Հայաստան իր նպաստը կբերի հետագա համագործակցության ու գործնական առաջարկների կյանքի կոչման հարցում»,-նշել է դեսպանը:

Հանդիպման ավարտին Անրի Ռենոն վերահաստատել է Սերգո Կարապետյանի հրավերը Ֆրանսիա, որը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք գյուղատնտեսական կոնֆերանսից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ