News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի Համաշխարհային  քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT)  կողմից «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող ավտոբուսային 14-օրյա շրջագայության հայ եւ թուրք լրագրողների խումբը հունիսի 6-ին Երեւանում մասնակցեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից ներկայացված հայ-թուրքական բիզնես համագործակցության հաշվետվությունների եւ Հայ եւ թուրք գործարարների աջակցության կենտրոնի (ICE) գործունեության ներկայացմանը:

Նորաստեղծ ICE կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ներկայացնելով կենտրոնի  մասին` հիշեցրեց, որ այն հիմնադրվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը»  (SATR) ծրագրի աջակցությամբ եւ իրագործվում  է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով` ICE կենտոնի նպատակն է` աջակցություն եւ խորհդատվություն տրամադրել հայ եւ թուրք գործարարներին` ներկայացնելով նաեւ հավաստի տեղեկատվություն այնպիսի ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են ընկերությունների գրանցում, հարկեր, մաքսային վճարներ եւ այլն: ICE կենտրոնի կայքը գործում է 3 լեզվով` հայերենով, թուրքերենով եւ անգլերենով: Կենտրոնի կայքում (http://armturkbusiness.org) նշված են Հայաստանում եւ Թուրքիայում բիզնեսի համար շահավետ ոլորտները, որոնց մասին կա որոշակի ինֆորմացիա:

Հայ-թուրքական բիզնես հաշվետվության եւ ICE նախագծի ներկայացումից հետ մասնակիցների միջեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Անդրադառնալով այն խնդրին, որ Թուրքիայից ուղիղ կերպով Հայաստան որեւէ բեռ չի ուղարկվում, նշվեց, թե  3-րդ երկրի` Վրաստանի միջոցով իրականացվող  բեռնափոխադրումները 2013-ին անորոշության մեջ են հայտնվելու, քանի որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ գործելու է միասնական մաքսային համակարգը:

 

Տպել
Ամենաշատ