News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 04
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ դատապարտում է ռազմական մոտեցումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Ծայրահեղ անհանգստություն են առաջացնում հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված միջադեպերի մասին տեղեկությունները»,-ասել է նա:

Ռուս դիվանագետի խոսքով, ակնհայտ է, որ արյունահեղությունից խուսափելու համար հասունացել է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը, որն ավելի բարենպաստ ֆոն կստեղծեր բանակցությունների սեղանի շուրջ խնդիրը լուծելու համար: «Այս դիրքորոշմանն աջակցում է ողջ միջազգային հանրությունը եւ այն այլընտրանք չունի»,-ասել է Կովալենկոն:

Անդրադառնալով փաստին, որ ադրբեջանական դիվերսիոն գործողություններն այս անգամ համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին, նա նշել է. «Ինձ համար դժվար է դատել այդ երկու իրադարձությունների փոխկապակցվածության մասին: Ցանկանում եմ ասել, որ կարեւոր չե, թե երբ են դրանք տեղի ունենում: Ողբերգական է, որ մարդիկ են զոհվում եւ տարածաշրջանում մեծանում է լարվածությունը: Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայուն լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ