News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է, որ Իջեւանցի ոստիկանները Վանաձոր քաղաքում հայտնաբերել են վանաձորցի 30 տարեկան  աղջկան, ով Իջեւանում խարդախություններ է կատարել: Նա Իջեւանում  խարդախության 3 դեպքի  «հեղինակ» է:

«Դեպքերից մեկով նա մի իջեւանցու համոզել է, որ կարող է վերջինիս  համար շուկայականից  կրկին էժան գնով բեռնատարի անվադողեր ճարել եւ դյուրահավատ քաղաքացուց  վերցրել է 160 հազար դրամ: Կատարված խարդախությունների վերաբերյալ Իջեւանի ոստիկանությունում քաղաքացիներից հայտարարություններ են ստացվել, հարուցվել է քրեական գործ:

Գործի քննությունը  կատարում է ոստիկանության Տավուշի քննչական բաժինը: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ աղջիկը բաց է թողնվել, քանզի հանձն է առել  վերադարձնել իջեւանցի դյուրահավատ քաղաքացիներից հափշտակած  շուրջ 600 հազար դրամը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ