News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին, հունիսի 7-ին, ժամը 20.15-ի սահմաններում տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս  չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի 27 ՍԼ 507 համարանիշի (վարորդ` 61-ամյա Հերբերտ Մկրտչյան) եւ «Նիսսան» մակնիշի 24 ՍՍ 795 համարանիշի (վարորդ` 37-ամյա Հովսեփ Մարգարյան) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 50-ամյա Հակոբ Մկրտչյանը եւ 45-ամյա Գոռ Կռնչոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ