News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետք չէ մեղադրել բոլոր գեներալներին, բայց նրանցից ոչ բոլորն են արժանի այդ կոչմանը: Այս մասին, այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: «Կան գերենալներ, ովքեր սողում են աթոռների տակ եւ կան հայրենիքը պաշտպանող գեներալներ»,- ասաց նա:

«Ընդհանրապես, ուսադիրով մարդկանց պետք է հարգանքով վերաբերվել: Նրանցից բացի ոչ ոք այդպիսի երդում չի տալիս` մեռնել հանուն հայրենիքի: Սպառնալիքը միշտ համախմբում է երկրի առողջ հատվածին: Հիվանդ մասը միշտ էլ փախչելու է, ինչպես 1990-92 թվականներին, սակայն առողջ հատվածը պատրաստ է պատերազմել ու հաղթել»,-նշեց Շիրխանյանը:

Նրա խոսքով, զուտ տրամաբանորեն պատերազմի վտանգ չկա: «Բայց մենք գործ ունենք հոգեկան հիվանդ քաղաքական ղեկավարի հետ, ուստի ամեն բան էլ հնարավոր է: Այդուհանդերձ, պրակտիկայում դրա հավանականությունը բավական փոքր է: բանակի ուժն, առաջին հերթին, նրա մարտական ոգին է: Եթե բանակում դա չկա, ամենաժամանակակից զենքը ոչ մի արդյունք չի տա: Մարտական ոգի ունեցող զինվորը կռվել է սովորում շատ կենտրոնացած եւ պատրաստ է մեռնել հայրենիքի համար»,-ասաց նա:

Ըստ Շիրխանյանի, ոչ պատերազմի օգտին կա նաեւ ռացիոնալ պատճառ. Պատերազմ սանձազերծելու արդյունքում Ադրբեջանը կարող է բաժանվել լեզգիական, թալիշական եւ այլ կազմակորումների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ