News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԿ) իր 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնեւ քաղաքի եւ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության դաշնամուրային համերգ է կազմակերպում: Սերգեյ Բաբայանի համերգը տեղի կունենա հունիսի 13 –ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի ներկայությամբ:

Ինչպես հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ին,  համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության մասին իրազեկումն է:

2011թ. կազմակերպությունն ավելի քան  20մլն դպրոցական ճաշ է հատկացրել  70 երկրում:  Հայաստանում տարրական դպրոցների սոցիալապես ապահով ընտանիքների 50 հազ. աշակերտներ են օգտվել այդ ծրագրից: Բացի այդ, ՊՀԿ-ն աշխատում է դպրոցական սննդի կայուն ծրագրի ստեղծման վրա, որը կընդգրկվի ազգային քաղաքականության մեջ:

Համերգի ընթացքում կամավոր նվիրատվությունները կօգտագործվեն Հայաստանի դպրոցականների  բարօրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ