News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունում լռում են, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի հետ` Կառավարության ծրագիրը քննարկելու շրջանակններում, ավարտվե՞լ են, թե՞ կլինեն նոր հանդիպումներ:

Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հունիսի 12-ին, վարչապետը հանդիպել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ Արայիկ Գրիգորյանի հետ` քննարկելու Կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթները:

Նա չմեկնաբանեց հարցը, թե Տիգրան Սարգսյանի հանդիպումները կարելի է փակվա՞ծ համարել, թե դեռ էլի հանդիպումներ են լինելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներին` քննարկելու կառավարության ծրագրի դրույթները:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը`  Կառավարության ծրագիրը քննարկելու համար: NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից դա մեկնաբանել էին հետեւյալ կերպ. «Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե  փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»,-նշել են Կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ