News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վարչական դատարանը` դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, այսօր` հունիսի 12-ին, 50 հազար դրամ տուգանք է նշանակել կինոռեժիսոր եւ բնապահպան ակտիվիստ Տիգրան Խզմալյանի նկատմամբ: Խզմալյանից եւս 3 հազար դրամ կգանձվի հօգուտ Հայաստանի հանրապետության:

Խզմալյանի եւ մի քանի այլ ակտիվիստների դեմ հայցը ներկայացրել էր Հայաստանի ոստիկանությունը` նրանց մեղադրելով ս/թ ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանների պահանջին չենթարկվելու մեջ: «Ապամոնտաժողների բրիգադն» այդ օրը փորձել էր ապամոնտաժել ապօրինի կառուցված կրպակները, սակայն ոստիկանությունը կանխել էր նրանց գործողությունները:

Տիգրան Խզմալյանը դատական ակտի հրապարակումից հետո հայտարարել է, թե չի ընդունում դատական ակտը եւ անպայման բողոքարկելու է այն:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ