News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի վերաբերյալ որեւէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի հայերի մասնակցության: Այդ մասին, այսօր` հունիսի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի այցերը Հայաստան:

Նրանք հստակ բնորոշումներ չտվեցին շփման գծում սադրանքների հրահրման մեղավորներին եւ պատշաճ գնահատական` տեղ գտած ագրեսիային»,- արձանագրել է նա: Հովհաննիսյանի խոսքով, նման վարքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը:

«Լղոզված եւ խուսափողական հայտարարություններից պետք է անցնել Ադրբեջանի հասցեական քննադատության: Ռազմական սադրանքների մեղավորների անունները պետք է հրապարակվեն, թեեւ նրանց պատժելու միջազգային մեխանիզմներ դեռ գոյություն չունեն»,- նկատել է Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա հավելել է, որ միջազգային ուժերը փաստացի ընդունում են, որ Ղարաբաղի վերաբերյալ որեւէ հարց չի կարող գործուն լինել առանց Արցախի հայերի մասնակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ