News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մամեդյարովի հայտարարությունը, ըստ որի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմն անհրաժեշտ է, բայց ստեղծված լինելով արդեն պետք չէ, հաստատում է, որ նրա գլխավորած գերատեսչության նպատակը ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծումն է, այլ բացառապես քարոզչությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին:

«Թերեւս, Բաքուն տորպեդահարում է բանակցային գործընթացը, քանի որ կարգավորումից հետո, Մամեդյարովի տրամաբանությամբ, քարոզչությունն արդեն պետք չի լինի, եւ հետեւաբար չի լինի Ադրբեջանի ԱԳՆ-ի կարիքը»,-հայտարարել է Շավարշ Քոչարյանը:

«Եթե Բաքուն իսկապես շահագրգռված չէ ստատուս-քվոյի ամրապնդմամբ, վաղուց ժամանակն է, որ ընդունի իր պատասխանատվությունը ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիա սադրելու համար, վերադարձնի իր կողմից օկուպացված տարածքները եւ, առնվազն, կատարի Ադրբեջանի գերագույն ղեկավարության ստանձնած պարտավորությունները, այդ թվում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հետ կապված»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ