News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհի Վալերի Տրիերվեյլերի ջանքերի շնորհիվ, նախագահի նախկին կին եւ երկրի նախագահի նախկին թեկնածու Սեգոլեն Ռուայալը, ով հույս ուներ ընտրություններում հաղթելուց հետո գլխավորել Ազգային ժողովը, պարտվել է ընտրություններում: Ռուայալին հաղթել է Օլիվյե Ֆալորնին, ում աջակցել է երկրի նախագահի ընկերուհին:

Ընտրությունների արդյունքում Ֆալորնին ստացել է 58 տոկոս ձայն, իսկ Ռուայալը` 42 տոկոս, հաղորդում է RBK-ն:

Ֆալորնին հեռացվել էր սոցիալիստական կուսակցությունից, քանի որ որոշել  չզիջել սոցիալիստների միասնական թեկնածու Սեգոլեն Ռուայալին: Ֆալորնիին չի կանգնեցրել նաեւ այն, որ ի պաշտպանություն Ռուայալի հանդես են եկել երկրի նախագահն ու վարչապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շատ հեռուստամեկնաբաններ նախագահի ընկերուհի Վալերի Տրիերվեյլերի գործողությունները որպես խանդ են որակել:  Սեգոլեն Ռուայալն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Լա Ռոշելի ընտրություններում հաղթի եւ անցնի խորհրդարան, կպայքարի Ազգային ասամբլեայի խոսնակի պաշտոնի համար, իսկ այդ պաշտոնը գրեթե ամենօրյա շփում է ենթադրում նախագահի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ