News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցը կքննարկվի այն բանից հետո, երբ Իրանը որոշակի քայլեր կանի բանակցությունների մասնակիցներին ընդառաջ: Այդ մասին Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը:

Պատասխանելով իրանցի լրագրողի հարցին, թե պատրաստ է արդյոք Բրյուսելն առաջինը դադարեցնել պատժամիջոցները, ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը նշել է. «Առաջին հերթին ցանկանում ենք ընդառաջ քայլ տեսնել»: Նա եւս մեկ անգամ հաստատել է հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային բեռնարգելք կիրառելու ԵՄ մտադրությունը:

Միաժամանակ Մանը չի կարծում, որ իրանական միջուկային ծրագրի մասին «վեցյակի»  բանակցությունները, որոնք տեղի են ունենում հունիսի 18-19-ին Մոսկվայում, կավարտվեն որեւէ վերջնական համաձայնագրի ստորագրմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատասխանելով Մոսկվայում «վեցյակի»  բանակցությունների ընթացքում քննարկվելիք առաջարկների մասին հարցին, նա նշել է. «Դրանք հրապարակային առաջարկներ չեն, բայց, դժբախտաբար , հայտնվել են մամուլում»: Նա հաստատել է ուրանի մինչեւ 20% հարստացումը, ինչպես նաեւ` «Ֆորդու» գործարանի աշխատանքը դադարեցնելու պահանջը:

Հիշեցնենք, ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդել էր, որ Իրանին կառաջարկեն ուրանի հարստացումը նվազեցնել  5%-ի:

Իր կողմից Իրանի պատվիրակության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Բաղդադում հնչեցված իրենց առաջարկները  «վեցյակը» դրական կընկալի: Սակայն Մոսկվայում «վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցություններում առաջընթացի հավանականությունը նա գնահատել է որպես նվազագույն:

Հունիսի 18-ին Մոսկվայում սկսվել են ԵՄ անվտանգության քաղաքականության եւ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի բանակցությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ` «վեցյակի» քաղտնօրենների մասնակցությամբ: Ինչպես սպասվում է, մոսկովյան հանդիպման մասնակիցները երկու օրվա ընթացքում կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի կարգավորման տարբերակները:

Քննարկման ավարտից հետո հունիսի 19-ին նախատեսված են Էշթոնի եւ Ջալիլիի երկու առանձին մամլո ասուլիսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ