News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարբեր երկրների կառավարություններ ավելի հաճախ են փորձում հեռացնել ցանցից այս կամ այն կոնտենտը: Այդ մասին ասվում է Google ինտերնետ-հսկայի հաշվետվության մեջ: Նշվում է, որ ընկերությունը մտահոգված է տարբեր երկրների կառավարություններից ստացվող հարցումներից: Քաղաքական կոնտենտը հեռացնելու պահանջների աճը ոչ թե ժամանակավոր թռիչք է, այլ լիակատար միտում է դարձել:

Հաշվետվության մեջ ներկայացվում են 2011թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին բլոգերում գրառումները, տեսագրություններն ու այլ տեղեկատվություն հանելու պահանջները:

Ամենից ավելի` մոտ 103 տոկոսով աճել են ԱՄՆ կառավարությունից ստացվող պահանջները: Դրա մեծ մասը վերաբերել է օգտվողների անձնական տվյալներին, եւ ընկերությունը հրաժարվել է կատարել դրանք: Աճով երկրորդը Հնդկաստանն է (49 տոկոս), իսկ Բրազիլիան առաջատար է դատարանի  վճռով ամրագրված պահանջներով:

Ցանկում չորս նորեկներ են հայտնվել` Բոլիվիան, Հորդանանը, Ուկրաինան եւ Չեխիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ