News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայում իշխանափոխությունը հնարավոր է միայն  սահմանադրական ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լոս Քաբոսում  G20 գագաթաժողովի արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Ոչ ոք ուրիշ ժողովուրդների փոխարեն իրավունք չունի որոշելու, թե ում բերել իշխանության, իսկ ում հեռացնել», - հայտարարել է նա:
Ըստ Պուտինի` հայտնի է, որ որպես զինված ընդդիմություն ներկայացող սիրիական ժողովրդի մի մասը կցանկանար, որպեսզի նախագահ Ասադը հեռանար, սակայն դա ամբողջ սիրիական ժողովուրդը չէ: Նա նշել է, որ կարեւոր է որ միայն իշխանափոխությունը, որը կարող է տեղի ունենալ միայն սահմանադրական ճանապարհով, կարեւոր է հասնել այնպիսի իրադրության, որպեսզի իշխանափոխութունից հետո երկրում խաղաղություն լինի եւ դադարի արյունահեղությունը:

Ըստ ռուսական պետության ղեկավարի`  դրա համար պետք է նախապես աշխատել, պետք է  հասնել նրան, որ  հակամարտության մասնակից բոլոր կողմերը դադարեցնեն արյունահեղությունը եւ սկսեն բանակցել: «Դա պետք է նախապես անել, այլ ոչ թե ինչպես Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրներում, որտեղ մինչ այժմ շարունակվում են արյունահեղությունները` չնայած որ տեղի է ունեցել վարչակարգի փոփոխություն», - նշել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաեւ ընդգծել է, որ «սիրիական հարցով երկխոսության ժամանակ գործընկերները համաձայնել են  նման մոտեցմանը», սակայն գնահատականների տարբերությունը դեռեւս կա, եւ ձեռք է բերվել միասին աշխատելու համաձայնություն` այդ խնդիրը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ