News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2012թ Լոնդոնի Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերին ընդառաջ հունիսի 25-ին ժամը 14.00-ին Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը, որին մասնակցելու են հանրապետության 5 դպրոցի 30 աշակերտ: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից NEWS.am-ին հայտնեցին, որ Հայաստանի հինգ դպրոցի 30 աշակերտ բաժանվելով խմբերի մրցելու են սպորտային տարբեր ձևերում` համակցված անգլերենի լեզվական առաջադրանքներով: «Գանձերի որոնում» սպորտային միջոցառման հաղթողի կոչման համար կմրցեն Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի, «Էդուկ»  երիտասարդական կրթական ստուդիայի, Գյումրիի Պարույր Սևակի անվան թիվ 18 դպրոցի եւ Նոյեմբերյանի Զորականի միջանակարգ դպրոցի աշակերտները

«Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը հաղթելու համար 13-16 տարեկան աշակերտները պետք է պատասխանեն անգլերենով տրվող հարցերին, կատարեն սպորտային առաջադրանքներըեւյուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում ստանալով կողմնորոշիչ տառ` առաջինը պետք է գուշակեն թաքնված բառը: Նրանք, ովքեր կլինեն ավելի արագ, ավելի ուժեղ, ավելի բարձր եւ կունենան անգլերենի առավել ընդգրկուն գիտելիքներ, կարժանան Բրիտանական խորհրդի մրցանակներին եւ անվճար կհանձնեն անգլերեն լեզվի միջազգային ճանաչում ունեցող Young Learners քննությունը:

Բացման խոսքով ելույթ կունենան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարեթ Ուին-ՕուենըեւԲրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Նշենք, որ հուլիսի 27-ին կմեկնարկի Լոնդոնի Օլիմպիական խաղերը եւ ավելի քան 10.000 օլիմպիականեւշուրջ 4000 պարալիմպիկ մարզիկներ կմրցեն ցանկալի հաղթանակի համար: Միայն համեմատության համար նշենք, որ ՖԻՖԱ-յի աշխարհի գավաթի համար մրցում են շուրջ 1000 մարզիկներ: Խաղերի ընթացքում կվաճառվեն ութ միլիոն տոմս: 1896 թվականից սկսած անգլիացի մարզիկներն անըnդմեջ մասնակցել են բոլոր խաղերին, իսկ Լոնդոնը Օլիմպիական խաղերը հյուրընկալել է 1908 եւ 1948թ:

Տպել
Ամենաշատ