News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր` հունիսի 25-ին եւս հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությունում: Հիշեցնենք, որ նրանք արդեն երրորդ անգամ են կանչում հարցաքննության` նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում եւ նա շարունակում է հրաժարվել ցուցմունք տալուց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նա հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է:

Նշենք, որ նախորդ շաբաթ Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` քրգործ հարուցելու մասին որոշումը վերացնելու եւ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ այդ գործով վարույթը կարճելու մասին: Դատախազությունը պատասխանել է նամակին, սակայն դեռեւս անհայտ է, թե ինչ է պատասխանել:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Սիվիլիթաս» հիմնադրամում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ