News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելգիայի արտգործնախարար Դիդկե Ռեյնդերսը չի բացառել Սիրիայի իրավիճակին միջազգային ռազմական միջամտությունը` ՄԱԿ-ի շրջանակից դուրս:

Նրա խոսքով, որը մեջբերում է Le Soir-ը, ՄԱԿ-ում համառ արգելափակման դեպքում հարկ է դիտարկել դրանից դուրս գտնվող միջամտության հնարավորությունը:

Ռեյնդերսի խոսքով` այդ հարցը կքննարկվի հուլիսի 6-ին Փարիզում` «Սիրիայի բարեկամների»  հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը եւս հայտարարել է ավելի վճռական քայլերի անհրաժեշտության մասին:

«Սիրիայի իրավիճակը վկայում է երկրի խաղաղ բնակչության իրավունքները պաշտպանելու ՄԱԿ-ի ԱԽ-ի կատարյալ ձախողման մասին»,-ընդգծել է նա: Նրա խոսքով` ամոթ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն  շարունակում է դադարի վիճակում մնալ ակտիվանալու փոխարեն:

Համանման կոչ է հնչեցրել նաեւ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայելա Գրանտը, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

ՄԱԿ-ից ստացվող տեղեկությունների համաձայն` Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Սիրիայի կառավարության հանդեպ պատժամիջոցների նոր բանաձեւի նախագիծ են մշակում:

Նախկինում առաջարկված երկու բանաձեւերը ավելի վաղ արգելափակել էին Ռուսաստանն ու Չինաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ