News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի ակնկալիքները Հայաստան այցից լիովին արդարացան: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 26-ին Երեւանում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: Նշենք, որ սա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Նրա խոսքով, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը վաղուց է ծագել, եւ դեռ դպրոցում նա կարդացել է Ֆրանց Վերֆելի հայտնի ստեղծագործությունը («Մուսա լեռան 40 օրը»-խմբ.): Ուսանողական տարիներին ծանոթացել է Հայաստանի պատմությանը, ասել է Ավստրիայի նախագահը` ընդծելով Անաստաս Միկոյանի դերը ԽՍՀՄ կառավարությունում: «Գրքերով ես ծանոթ եմ Հայաստանի բնապատկերին»,- ասել է Ֆիշերը:

Նշելով, որ այցից իր ակնկալիքները լիովին արդարացան, Ավստրիայի նախագահը նշել է, թե ուրախ կլինի վաղը ծանոթանալ Հայաստանի մշակութային ժառանգության հետ: «Ավստրիայում լավ դահուկորդներ կան, իսկ Հայաստանում` լավ շախմատիստներ»,- նկատել  է Ֆիշերը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ