News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Արտիստը» ֆիլմի աստղ, շնային օսկարի դափնեկիր Ուգգին իր թաթերի հետքերն է թողել Լոս Անջելեսի Փառքի ծառուղում: Նա առաջին շունն է, որն արժանացել է այդ պատվին:

Հանդիսավոր արարողությանն Ուգին ժամանել է հրշեջ մեքենայով` շունն հագած է եղել ոսկե վզկապ:

Նա իր թաթերի հետքերն է թողել ցեմենտում, իսկ հետո թանաքի օգնությամբ  իր ստորագրությունն է թողել ֆիլմի DVD եւ Blu-Ray պատճեններին: Լուսանկարիչների առաջ բոլոր դիրքերով նկարվելուց հետո շունն ստացել է տորթ, հայտնում է «polite.ru».-ն:

10-ամյա Ուգիին վարժեցնող Վան Օմար Մյուլերը հիշեցրել է, որ իր հովանավորյալն այլեւս մեծ էկրանին չի հայտնվի, քանի որ նա հոգնել է: Սակայն շունը ներկա կգտնվի տարատեսակ բարեգործական միջոցառումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ