News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զբաղվածության հարցը մեր տնտեսության համար ամենածանր խնդիրներից է: Դրա հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին NEWS.am-ին պատմեց  Զբաղվածության պետական գործակալության ղեկավար Սոնա Հարությունյանը.

Տարվա ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ է իրականցնում գործակալությունը:

Անցած տարվանից 14 ծրագիր է իրականացվում, որից 3-ը նոր են` ուղղված  երիտասարդությանը, հատկապես, գյուղական երիտասրդության եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծմանը:

Երիտասարդության շրջանում ծրագրի իրականացումը պատահական չէ, քանի որ  այս խմբում գործազրկության մակարդակը բավականին բարձր է`38-40%:  Խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է աշխատանքի ընդունել ոչ թե երիտասարդներին, այլ փորձառու մասնագետներին` համապատասխան հմտություններով: Այդ խոչընդոտի հաղթահարման համար ներդրվեց «Մասնագիտություն ունեցող, բայց փորձ չունեցող գործազուրկների եւ զբաղվածություն չունեցող հաշմանդամների պրակտիկայի կազմակերպում գործատուների մոտ» ծրագիրը:

Գյուղական երիտասարդության մասնագիտական ուսուցման մատչելության ապահովման համար ներդրվել է մեկ այլ` «Աշխատանք փնտրող, գյուղնշանակության հողերի սեփականատերերի մասնագիտական ուսուցում» ծրագիրը:

Աշխատանքի շուկայում ցածր մրցունակություն ունեցողների համար  ինչ-որ բան արվո՞ւմ է:

«Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում` ոչ մրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դիմաց» նախագածի շրջանակում  տարվա ընթացքում նախատեսված 180 ենթածրագրերից հունիսի 1-ի դրությամբ իրականացվել է 109-ը, նրանցից 52-ը` հաշմանդամների համար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տվյալ ծրագրում 3,6%-ով ավելի շատ քաղաքացի է նրգրավված, այդ թվում հաշմանդամենր`  32,7%-ով: Այս ծրագիրը բավականին արդյունավետ է եւ հաջողությամբ է իրականացվում մեր կենտրոնների կողմից:

«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով տարվա ընթացքում  նախատեսված 1438 շահառուներից ուսուցման դաստընթաց է անցել 389  մարդ: Սակայն թվարկվածները մեր կողմից իրականացվող ծրագրերի շատ փոքր մասն է միայն:

Ժամանակին գործակալությունը բավականին հետաքրքիր ծրագրով էր զբաղվում` աշխատանքի տեղավորելու նպատակով անձանց հանրապետության այլ շրջաններ տեղափոխելով: Շարունակվո՞ւմ է այն:

Այո, ծրագիրն իրականցվում է «Աշխատանք փնտրող գործազուրկներին եւ զբաղվածություն չունեցող հաշմանդամներին նյութական ծախսերի փոխհատուցում` նոր վայր աշխատանքի ուղարկելու հետ կապված» անվանումով: Տարբեր շրջաններում բժիշկների, ուսուցիչների, հաշվապահի, տնտեսագետ-ապրանքագետի եւ այլ թափուր տեղեր են զբաղեցրել գրեթե մեկուկես տասնյակ գործազուրկներ:

Այստեղ շահում են երկու կողմ էլ. մարդիկ աշխատանք են ունենում, իսկ գյուղերը ստանում են մասնագետներ, որոնց կարիքն ունեին:

Տարիներ շարունակ իրականացվում էին «աշխատանքի տոնավաճառներ»` գործատուների եւ աշխատանք փնտրողների հանդիպում կազմակերպելու համար...

Այդ ծրագիրը շարունակվում է: Հիշեցնեմ, որ անցած տարի տոնավաճառներ էին կազմակերպվել մայրաքաղաքում եւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Աշտարակ, Հրազդան քաղաքներում, որոնց արդյունքում ավելի քան հինգ հարյուր մարդ է աշխատանքի տեղավորվել: Շուտով Հրազդանում կկազմակերպվի այս տարվա առաջին աշխատանքի տոնավաճառը:

Ո՞ր ծրագիրը կարելի է հեռանկարային համարել:

Կարծում եմ դա «Մասնագիտություն ունեցող, բայց փորձ չունեցող գործազուրկների եւ զբաղվածություն չունեցող հաշմանդամների պրակտիկայի կազմակերպում գործատուների մոտ» ծրագիրն է: Այն մարդկանց հնարավորություն է ընձեռում մասնագիտական ունակություններ եւ աշխատանքային փորձ ձեռք բերել, ավելի մրցունակ լինել աշխատանքի շուկայում, ինչը մեծացնում է աշխատանքի ընդունվելու նրանց շանսերը:

Ընդհանուր առմամբ գործակալության աջակցությամբ քանի՞ մարդ է աշխատանքով ապահովվել:

Տարեկան առաջադրանքով նախատեսված է 11,5 հազ. մարդու աշխատանքի տեղավորել: Տարեսկզբից արդեն աշխատանքի է ընդունվել 4,6 հազ. մարդ, որից 2,5 հազարը` կանայք:

Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ