News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2012 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմում է 7.34 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Այդ պարտքի 51.6 %-ը կամ 3.78 մլրդ դոլարը կառավարության ու կենտրոնական բանկի արտաքին պետական պարտքն է: 20.6%-ը կամ 1.5 մլրդ դոլար պարտքը առեւտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների պարտքն է (ներառյալ միջֆիրմային վարկերը), իսկ 27.9%-ը կամ 2 մլրդ դոլարը` տնտեսության մյուս հատվածների պարտքը;

ՀՀ համախառն պարտքը 2011 թ. վերջի համեմատ նվազել է 49.1 մլն դոլարով, պայմանավորված մասնավոր հատվածի պարտքի նվազմամբ; Ֆինանսական հաստատությունների արտաքին պարտքը նվազել է 104 մլն դոլարով, իսկ այլ մասնավոր հատվածինը` 21.7 մլն դոլարով: Պետական պարտքն, ընդհակառակը, այդ ընթացքում ավելացել է 72.8 մլն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ