News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դերասան Էնդի Գրիֆիթը մահացել է 86 տարեկան հասակում եւ նույն օրը` 4,5 ժամ անց հուղարկավորվել:

Դերասանը մահացել էր նախօրեին առավոտյան Ռոանոկ կղզում: Ընտանիքի ցանկության համաձայն, հուղարկավորության վայրը չի հաղորդվում:

Արագությունը, որով տեղի էր ունեցել թաղումը, ապշեցրել է անգամ Հյուսիսային Քարոլինայի թաղման բյուրոների ընկերակցության տնօրեն Լարրի Սթիգալլին. «Դա սովորական չէ, ես նման բան չեմ լսել, թեեւ 32 տարի այս բիզնեսում եմ»,- ասել է նա:

Դերասանի այրին` Սինդին հայտարարել է, թե «Էնդին հանգամանալից պատրաստվել էր մահվան օրվան» իր քրիստոնեական հավատին համապատասխան:

Դերասանն ամերիկյան հանդիսատեսին ծանոթ էր «Էնդի Գրիֆիթի շոուն» եւ «Մեթլոք» սերիալներից: Նա նաեւ «Գրեմմի» մրցանակի էր արժանացել քանթրի ոճով ալբոմի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ