News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում ձերբակալվել է «Կրիստալ» ընկերության ղեկավար Լեւան Դաթուաշվիլին: Թբիլիսիի արվարձանում գտնվող նրա ընկերության պահեստարանից քլորի արտահոսքի հետեւանքով ավելի քան 73 մարդ էր թունավորվել:

Ըստ «Գռուզիա Online»-ի, նրան ձերբակալել են ոստիկանությունում երկարատեւ հարցաքննությունից հետո: Դաթուաշվիլիին եւ ընկերության այլ աշխատակիցների մեղադրել են տեխնիկական աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է մարդկանց առողջական վիճակի վատթարացման:

Հարուցված քրգործով նրանց կարող են ազատազրկել 2-5 տարով:

Հիշեցնենք, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը` մասնավոր ձեռնարկություններից մեկում քլորի 800 լիտրանոց ցիստեռնից կատարված արտահոսքի պատճառով: Ընդ որում, գիշերվա ընթացքում երկու անգամ է արտահոսք կատարվել:

Կրկնակի արտակարգ պատահարի արդյունքում, որը տեղի է ունեցել ցիստեռնը ապահով վայր տեղափոխելու փորձի ընթացքում, քլորից թունավորվել են մի քանի փրկարարներ: Տուժածների թվում 20 երեխաներ եւ հղի մեկ կին կա:

Տուժածներից մեկի` 18-ամյա Լաշա Նարիմանաձեի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բժիշկների ներկայացմամբ, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված եւ կյանքը փրկելու շանսերը փոքր են:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ առողջապահության նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին գիշերն այցելել են տուժածներին: Սահակաշվիլին խոստացել է, որ բուժման բոլոր ծախսերն իր վրա կվերցնի պետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ