News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

1976-1983 թթ. երկիրը կառավարած Արգենտինայի ռազմական խունտայի երկու նախկին առաջնորդներ Խորխե Վիդելը եւ Ռենայլդո Բինիոնեն մեղավոր են ճանաչվել քաղաքական բանտարկյալների երեխաների առեւանգման գործում եւ համապատասխանաբար դատապարտվել են 50 եւ 15 տարվա ազատազրկման: Նման որոշում հուլիսի 5-ին  կայացրել է Բուենոս Այրեսի դատարանը: 

Ենթադրվում է, որ կալանքի տակ գտնվող ծնողներից առեւանգվել են 400 երեխաներ, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Երեխաների առեւանգումները պարբերական բնույթ են կրել 1976-1983 թթ.: Խունտայի նման գործողությունների զոհ են դարձել 13 հազար մարդ, ներառյալ կանայք, որոնց առեւանգում էին հղիության ժամանակ, եւ որոնք ծննդաբերում էին ընդհատակյա ծննդատներում, հայտնում է «lenta.ru»-ն:
Ներկայումս Վիդելը եւ Բինիոնեն արդեն կրում են ցմահ բանտարկությունը, որինդատապարտվել էին մարդկության դեմ հանցագործությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ