News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանի դուրս գալը լուրջ հարված էր, քանի որ նա իր փորձով, հնարավորություններով լուրջ, կարող ուժ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, հավելելով, որ իրենց կուսակցությունը ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի քննարկել:

Դիտարկմանը, թե «Ժողովրդավարական հայրենիքը» եւս որոշակի դժգոհություններ ունի ՀԱԿ-ի որդեգրած մարտավարության, հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ, եւ այդ դեպքում ի՞նչ խնդիր է լուծում կուսակցությունը ՀԱԿ-ում մնալով, Մակեյանն արձագանքեց. «Մենք արդյունքներով ենք գնահատում եւ դժգոհ ենք արդյունքներից, սակայն  դեռեւս տեսնում ենք հնարավորություն, որ ՀԱԿ-ի եղած  ներուժով հնարավոր կլինի երկրում իրավիճակ փոխել: Մնալով Կոնգրեսում փորձում ենք օգտագործել այդ ներուժը: Միգուցե հաջողվի, միգուցե` չհաջողվի»:

Հարցին, թե կա՞ կոնկրետ ժամանակահատված, որից հետո իրենց համար պարզ կդառնա` հաջողե՞լ է ՀԱԿ-ը, թե` ոչ, Մակեյանը պատասխանեց. «Մեր մոտեցումներն ամբողջովին կգնահատենք 2013թ-ին սպասվող նախագահական  ընտրությունների նախաշեմին` նախապատրաստական աշխատանքով: Մեր բոլոր գնահատականները, քայլերը կախված են 2013թ-ին նախագահական ընտրություններում Կոնգրեսի արվելիք քայլերից` թեկնածուի առաջադրման հնարավորությունից , նոր ուժի կենտրոնի ձեւավորման Կոնգրեսի նախաձեռնությունից եւ այլն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», - ասել էր Շահնազարյանը, ակնհայտ դժգոհություն արտահայտելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ